✿ Նոլտվիգի (널뛰기) – հնում համարվում էր, որ այս խաղի շնորհիվ աղջիկները կարող են հետագայում առողջ սերունդ պարգևել: Կանոնները պարզ են. հաստ ու երկար տախտակից պատրաստվում է ճոճանակ, որի երկու ծայրերին կանգնածները հերթով վերև են թռնում: Ու ինչքան բարձր, այնքան ավելի էր մեծ հավանականությունը տղա ունենալու : Իմիջայլոց նոլտվիգիի շնորհիվ էր նաև, որ տանը փակված աղջիկները կարողանում էին տեսնել ցանկապատից դուրս աշխարհը… և տղաներին, կկկ
✿ Շատ երկրներում փռշտալիս շրջապատում առողջություն են մաղթում, երկար տարիների կյանք, կամ ինչպես օրինակ անգլերենում՝ «աստված օրհնի քեզ» («bless you»):
Ճապոնիայում և Կորեայում ընդունված չէ ինչ-որ բան ասել փռշտացողին, իսկ վերջին
ս պետք է փռշտալուց հետո ներողություն խնդրի:
✿ Կորեայում և ոչ միայն 4 թիվը համարվում է անիծյալ թիվ: 4 թվի նկատմամբ վախը ծագել է Չինաստանում և տարածվել ողջ արևելքում՝ չինական մշակույթի հետ միասին: Խնդիրը նրանում է, որ չինարենում 4 թիվը և “մահ” բառը կարդացվում են նույն կերպ [sǐ]՝ չնայած գրվում են տարբեր հիերոգլիֆներով (4` 四մահ՝ 死): Սինոկորեական թվականներով 4 -ը կլինի 사 [սա], որը նման է չինական թվականի արտասանությանը: 4 թվից վախը հոգեբանության մեջ կոչվում է տետրաֆոբիա, դրա պատճառով Կորեայում խուսափում են 4-րդ հարկերից (մասնավորապես հիվանդանոցներում, հյուրանոցներում, օֆիսներում և այլն), 4-ով համարակալված սենյակներից, ինչպես նաև շատ 4-եր պարունակող կամ 4-ով ավարտվող հեռախոսահամարներից: Հիվանդների մոտ խստիվ արգելված է 4 թիվն արտասանել, իսկ Nokia-ն ասիական երկրների համար արտադրվող հեռախոսների մոդելների վրա ընդհարապես 4 թիվը չի օգտագործում:
✿ Ոչ մի փաստացի դեպք չկա, որը կհաստատի այս նախապաշարմունքի արդարացիությունը, սակայն շատ կորեացիներ հավատում են, որ փակ սենյակում քնելիս , երբ միացված է օդորակիչը (вентилятор),կարելի է մահանալ:
Այս սնահավատությունը տարածված է հարավկորեացի ժողովրդի մեջ:
✿ Երբ գալիս է Նոր Տարվա առաջին գիշերը(ասիական երկրներում Նոր Տարին օրերով է), բոլոր կորեացիները թաքցնում են իրենց կոշիկները: Նրանք հավատում են, որ այդ ժամանակ գալիս է ոգի և փորձում է այն բոլոր կոշիկները, որոնք տեսնում է: Եթե այդ ոգուն ինչ-որ մեկի կոշիկը դուր է գալիս՝ նա վերցնում է իրեն: Այդ դեպքում համարվում է, որ կոշիկների տերն ամբողջ տարին անհաջողությունների կհանդիպի:
✿ Յոբոսան 여보 — կորեական ուշ միֆոլոգիայում ճապոնացու չար ոգի ՝ կարմիր պղպեղի կերպարով,ով հայտնվում է նախքան լուսաբացը և փորձում գայթակղել կորեացի աղջիկներին:
Յոբոսանի հետ կապված սնահավատություններն ավելի շատ տարածում ունեին 19-րդ դարի վերջում և 1910-1945թվականներին, երբ Կորեան Ճապոնիայի գերիշխանության տակ էր գտնվում:
✿Կորեայում, և ընդհանրապես Ասիական երկրներում ընդունված չէ մարդու անունը գրել կարմիր գույնով, քանի որ այդ գույնով գրում են մահացած անձանց անուններն իրենց հուշափայտերի վրա: Երբ ինչ-որ մեկը գրի դեռևս կենդանի մարդու անունը կարմիր գույնով, ապա այդ մարդը կարող է մահանալ: Եվ շրջապատում տեսնողներն էլ կարող են մտածել, որ այդ գրող մարդը մյուսի մահն է ցանկանում:
~¤>Windie<¤~ և ^^Nya^^
ik mincev hima da ka
Այո, ժողովրդի մեծամասնության մոտ: