Սոնփհյոն (송편)

i13273505888

Սոնփհյոնը՝ միջուկով բրնձի բլիթներ, Չհուսոքի գլխավոր ուտեստն է: Խմորի գլխավոր բաղադրիչը բրձի ալյուրն է, իսկ միջուկը սովորաբար լոբազգիների, քունջութի, շագանակի և այլ բաղադրիչների խառնուրդ է: Սովորաբար սոնփհյոն պատրաստում են ամբողջ ընտանիքով, Չհուսոքի նախօրեին: Բլիթիկները սարքում են կիսալուսնի տեսքով: Կա հավատալիք, որ եթե այն գեղեցիկ պատրաստես, ապա գեղեցիկ դուստր կունենաս:

Եկե՛ք փորձենք պատրաստել սոնփհյոն:

capture3

Բաղադրիչները 

1031030_image2_1

Խմորի համար

  • բրնձի ալյուր կամ խաշած, տրորած բրինձ – 500 գր (5 բաժակ),
  • աղ – 5 գր,
  • ջուր – 200-210 գր,

Ներկելու համար

  • օշինդրի փոշի – 2,5 գր*,
  • ջուր գարդենիայի հիմքի վրա – 7 գր, (գարդենիա – 2 գր + ջուր – 25 գր (2 ճաշի գդալ))*,
  • ջուր ելակի փոշու հիմքի վրա – 9 գր (ելակի փոշի – 1 գր + ջուր – 8 գր)*,
  • դարչին (փոշի) – 1 գր,

* վերոնշյալ երեքը կարող եք փոխարինել բնական սննդային ներկերով, համապատասխանաբար կանաչ, վարդագույն և դեղին գույների^^

Միջուկների համար

  • թարմ կանաչ լոբազգու հատիկներ – 50 գր + աղ – 1 գր (1/4 թեյի գդալ)+ քունջութի սերմ – 30 գր + մեղր – 9,5 գր (1/2 ճաշի գդալ) + շաքարավազ – 12 գր (1 ճաշի գդալ) + աղ – 0,5 գր (1/8 թեյի գդալ),
  • սուրճի հատիկներ – 30 գր + աղ – 1 գր (1/4 թեյի գդալ) + մեղր – 14 գր (2/3 ճաշի գդալ) + դարչին (փոշի) – 0,6 գր,

Շոգեխաշման համար

  • սոճու ասեղներ – 300 գր,
  • ջուր – 10 բաժակ,

Վերջնական տեսքի բերելու համար

  • քունջութի ձեթ (1 ճաշի գդալ):

Բաղադրիչների նախապատրաստումը

1.Գարդենիայի և ելակի փոշու հիման վրա ջրերը պատրաստվում են այսպես,

– գարդենիան կիսեք երկու մասի, 30 րոպե թրմեք, այնուհետև քամեք ջուրը,

– ելակի փոշին լցրեք ջրի մեջ և խառնեք:

2.Բրնձի ալյուրի մեջ ավելացրեք աղ, մաղեք այն, բաժանեք 5 մասի: 4-ից յուրաքանչյուրին գույնի մի տեսակ ավելացրեք: Լավ խառնեք և կրկին անցկացրեք մաղով:

1031029_image2_1

3.Թարմ կանաչ լոբու հատիկները համեմեք աղով, քունջութի սերմերով, մանրացրեք, այնուհետև լավ խառնեք մեղրի, շաքարավազի  հետ: Ավելացրեք աղ, եթե կա դրա կարիքը:1031028_image2_1

4.Սուրճի հատիկները լվացեք և 8 ժամ թրջոց դրեք (7 բաժին ջուր : 1 բաժին հատիկներ): Այնուհետև ձեռքով սեղմելով, հեռացրեք կեղևը: Ցայեք ջրով և թողեք 10 րոպե փլավքամիչի մեջ, որ ջրքամվի:
5.Սոճու ասեղները լավ լվացեք, թողեք ջրքամվի:

 

Պատրաստման եղանակը

1.Բրնձի ալյուրի ամեն մի մասին ջուր ավելացրեք և խմոր հունցեք:

2.Շոգեխաշիչի մեջ ջուր լցրեք, ուժեղ կրակի վրա դրեք: Մոտ 9 րոպե անց, երբ գոլորշին երևա, մեջը խոնավ անձեռոցիկ/սրբիչ գցեք, սուրճի հատիկները դրեք վրան և շոգեխաշեք մոտ 25 րոպե: Այնուհետև հանեք դրանք, աղով արեք, անցկացրեք մաղով, ավելացրեք մեղրը և դարչինը, խառնեք: Պատրաստի խյուսը խառնեք տրորված և համեմված լոբուն:

3.Բրձի գունավոր խմորներից յուրաքանչյուրը բաժանեք մոտ 15-16 գր-ոց մասերի, միջուկը (մոտ 20 գր) դրեք  և դրանց կիսալուսնի ձև տվեք:

hongsam_14

4.Շոգեխաշիչի մեջ ջուր լցրեք, ուժեղ կրակի վրա դրեք, գոլորշի հայտվելուն պես, կրկին խոնավ սրբիչ դրեք, տեղավորեք սոճու փշերը, որոնց վրա էլ մի շերտով ուղիղ դրեք պատրաստի բլիթիկները: Շոգեխաշում եք 20 րոպե:
1031026_image2_15.Պատրաստի սոնփհյոնի բլիթները, հանելուց հետո, ցայեք սառը ջրով, հեռացրեք կպած սոճու ասեղները և քսեք քունջութի յուղը:

Բոլոր ցանկացողները կարող են նաև այսպես ձևավորել դրանք^^

1

Բայց ամենակարևորը. այս ամենը պետք է կատարվի սիրով և ժպիտով, քանի որ Չհուսոքն ընտանեկան տոն է, որի ժամանակ հավաքվում են իրար գլխի ընտանիքի հեռու և մոտ բոլոր անդամները^^

^^Nya^^

[Բաղադրատոմսը վերցված է Visit Korea-ի կայքից]

Նյութից օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!