Քորյո թագավորության հաստատումից հետո պետական հողային սեփականությունը վերականգնվեց, ընդ որում՝ ավելի բարձր մակարդակով՝ ծառայողական հողերի պայմանականության ամրապնդման իմաստով (այսինքն, նրանք, ովքեր հողակտորներ էին ստանում պաշտոնի հետ միասին, պաշտոնից ազատվելու, կամ փոփոխվելու դեպքում պարտավոր էին հողերը վերադարձնել պետությանը, և իրավունք չունեին իրենց պահել): Չոնսիքվա հողակտորները, որոնք տրվում էին պաշտոնյաներին իրենց ծառայության ընթացքում, պետությունն իրավունք ուներ հարկ հավաքել նրանցից: Պաշտոնը փոխվելու դեպքում փոխվում էր նաև հողակտորև, հետևաբար նաև հարկը:
Նույն հիմքով հողակտորներ էին առանձնացվում պետական հաստատությունների կարիքները հոգալու համար (քոնհէջոն), թոշակային հողակտորներ մահացած պաշտոնյաների այրիների ու զավակների համար (քուբունջոն), ռազմական բնակիչների համար (թունջոն): Գոյություն ունեին հողեր հատուկ վաների (թագավորների(նէնջանջոն)) ու պալատի (քունվոնջոն): Այն անձիք, ովքեր ազնվական կոչումներ ունեին՝ քոն, հու, փէք, չա, նրանց սըգըփ էր տրվում՝ 300-3000 տարածքներ իրենց մշակներով ու բնակիչներով, որոնց վճարած հարկը տրվում էր այդ անձանց:
Մասնավոր հողերն առաջին հերթին ներկայացված էին որպես նվիրատվական հողեր (սաջոն), որոնք լիովին անցնում էին ստացողների տիրապետության տակ (հիմնականում վաների բարեկամներն ու մոտիկ անձիք), ինչպես նաև պարգևատրման հողեր (քոմըմջոնսի): Մասնավոր էին նաև հողերը, որոնք նվիրվել էին վանքերին ու տաճարներին: Քորյոի ղեկավարները ձգտում էին սահմանափակել մասնավոր սեփականատիրության աճը: Քանի դեռ թագավորությունում պահպանվում էր ներքին կայունությունը, դա հաջողվում էր: Թագավորության թուլացմանը զուգընթաց բազմակիորեն մեծանում էր ազդեցիկ պաշտոնյաների կողմից չարաշահումները, որոնք ձգտում էին ծառայողական հողերը ընդմիշտ սեփականացնել:
Գյուղացիական հողերը կոչվում էին մինջոն: Դրանք գրանցվում էին գյուղացիների վրա, սակայն մնում էին պետական սեփականություն, և պետությունը իրավունք ուներ փոփոխել գյուղացուն տրվող հողակտորները, խլել դրանք, և այլն: Թագավորությունը ձգտում էր հավասարեցնել հողակտորների չափը և թույլ չտալ, որ պաշտոնյաները գրավեն դրանք:
Գյուղացիների շահագործման հիմնական եղանակը դա հողային հարկն էր: Վան Գոնի ղեկավարման տարիներին սահմանված էր բերքի 1/10 հարկ, սակայն արդեն 10-րդ դարի վերջերին աճեց մինչև 1/4: Գոյություն ուներ նաև դռնահարկ(այսինքն հարկ էր գանձվում առանձին ընտանեկան տնտեսություններից), որը գանձվում էր կտորեղենի կամ այլ առարկաների միջոցով (կախված տեղական պայմաններից):Քորյոյում հարկերին զուգահեռ գոյություն ունեին նաև մի շարք տուրքեր, որոնցից էին աշխատանքային, ռազմական և այլ տուրքերը:
Վարձը, որը մասնավոր սեփականատերերին վճարում էին գյուղացիները հողակտորների համար, գերազանցում էին հողահարկի դրույքը և հասնում մինչև բերքի կեսին: Լայն տարածում ուներ նաև գանձարանային վարկը, որը տրվում էր արտոնյալ պայմաններով, որոնց կարիքների համար թագավորությունում գոյություն ուներ հատուկ հատիկային ֆոնդ, որը ձևավորվում էր հարկային եկամտից: Այն որպես կանոն 10% էր, մինչդեռ վարկը, որը տրամադրում էին մասնավոր վաշխառուները, տրվում էր 30-60%-ով:
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: