Քորյո թագավորությունը – մաս 4

04

Քորյոյի ժամանակաշրջանում հիմնական հատիկային մշակաբույսերն էին մնում բրինձը, գարին և կորեկը: Տեխնիկական մշակաբույսերից աճեցվում էին հիմնականում կտավատ ու կանեփ:Մասնագիտական արհեստը հիմնականոմ կենտրոնացված էր մայրաքաղաքում, որտեղ գոյություն ունեին մի շարք պետական հաստատություններ, որոնք ղեկավարում էին տարբեր առարկաների պատրաստման պրոցեսներ, ինչպես նաև վարպետաց տներ, որոնք ծառայում էին հենց վանին ու պալատականներին: Ժողովրդի առօրյա օգտագործման առարկաներն արտադրվում էին հենց գյուղացիական ընտանիքներում կտորեղեն,գորգեր, փայտյա իրեր, սպասք և այլն):

Ներքին առևտուրը խստորեն կարգավորվում էր պետականորեն: Դրա համար գոյություն ուներ հատուկ կառավարական մարմին, որը վերահսկում էր այն: Շուկաներ կային միայն մի քանի խոշոր քաղաքներում և աշխատում էին հինգ օրը մեկ: Մայրաքաղաք Քէգյոնում մի քանի հարյուր խանութներ կային: Ապրանքի գները կարող էին փոփոխվել ղեկավարության կողմից՝  սեփական հայեցողությամբ: Փողի դեր էին կատարում կտորեղենն ու հատիկը: Մետաղական փող մտցնելու փորձերը ձախողվեցին (դրանք շրջանառության մեջ էին միայն որոշ ժամանակ՝ 11-րդ դարի վերջ – 12-րդ դարի սկիզբ ): Մեծ հաջողություն ունեին արծաթյա ձուլակտորները, որոնք շրջանառության մեջ մտան 11-րդ դարի վերջին:mendafsh

Արտաքին առևտուրն իրականացվում էր  խոշոր առևտրականների հաշվին, ովքեր ուղեկցում էին Քորյո մուտք գործող դեսպաններին: Այսպիսով, արտերկրացի առևտրականներն այդքան էլ հաճախ չէին  այցելում Քորյո, սակայն փոխարենը շատ մեծ խմբերով՝ մինչև մի քանի հարյուր մարդ: Քիդանացիների ու ճուրճէնների հետ առևտուրն իրականացվում էր հարասահմանային գոտում, իսկ Ճապոնիայի հետ՝ Քըմջուով: Քորյոյի հիմնական արտաքին առևտրական գործընկերը սունական Չինաստանն էր: Ավանդական Քորյոական ներմուծումը բաղկացած էր թանկարժեք մետաղներից, ժենշենից, մետաքսից, ճենապակուց ու թղթից: Ներմուծման հիմնական  սպառողը թագավորական պալատն էր: Չինաստանից ներկրվում էին նաև  բուդդիստական ու կոնֆուցիոսական պարունակությամբ գրքեր, գեղարվեստական ստեղծագործություններ:

 ~¤>Windie<¤~
 Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշեք մեր կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!