Քորյոյի վարչական համակարգը ստեղծվել էր մի կողմից թհէբոնոկան, մյուս կողմից՝ սիլլայական թագավորական ավանդույթների արդյունքում: Սկզբունքորեն Քորյոյի բյուրոկրատական համակարգում նորությունը պաշտոն-կոչումների բացակայույթունն էր: Հաստատվել էր, ինչպես և Չինաստանում, 9 ռանգ, որոնցից յուրաքանչյուրն ուներ երկու ենթաստիճան: Աստիճանը դարձավ գլխավոր գործոնը, որով որոշվում էր համակարգում և հասարակության մեջ մարդու դիրքը (ըստ դրա նաև աշխատավարձը): Ամեն պաշտոնի համար ենթադրվում էր համապատասխան աստիճան:
Աստիճանական համակարգն իր մեջ նեռառում էր բոլորին, ովքեր ստանում էին հաստատված “նպաստ” (այդ թվում նաև նրանք, ովքեր պաշտոնյա չէին)՝ կենտրոնական (մայրաքաղաքային) հաստատությունների պաշտոնյաները, զինվորականները, վարչաշրջանային պաշտոնյաները, պալատականները, կոչում ունեցող կանայք (կանայք,հարճերը, վաների դստրերը ), վաների մոտիկ բարեկամները, դեմքեր, ովքեր հատուկ կոչումներ ունեին մի շարք արժանիքների կամ ծառայությունների համար (հուն), մարդիկ, ովքեր հարգարժան կոչումներ ունեին (չակ), քաղաքացիական պաշտոնյաները, ովքեր հատուկ ինչ-որ ֆունկցիաներ չունեին (մունսանգէ), ռազմական պաշտոնյաները, ովքեր նույնպես առանձնապես որոշակի ֆունկցիա չունեին (մուսանգէ):
Կենտրոնական մարմինը բաղկացած էր տարբեր հաստատություններից՝ գերագույն կառավարման հաստատություններ, տարբեր ճյուղային հաստատություններ, հիմնական գիտա-ուսումնական և այլ խոշոր հաստատություններ, վարչություններ (սի), գրասենյակներ (սօ), պահեստներ (չհան, քօ), պալատական հաստատություններ՝ թօգամներ և այլն, որոնք ստեղծվում էին որոշակի ժամանակահատվածներում, որոշակի խնդիրներ լուծելու համար: Չնայած Քորյոյի ողջ պատմության ընթացքում կառավարման մարմնում բազմաթիվ անգամ բարեփոխումներ են կատարվել, ամենաէականները կատարվեցին 11-րդ դարի սկզբին՝ Մունջոն վանի օրոք (1047-1082), երբ էլ հիմնականում ձևավորվեց վարչական համակարգը: Ստեղծվեց մի մեծ բյուրոկրատական մարմին, հաստատվեց առավելագույնս բազմակողմանի անձնակազմ բոլոր հաստատությունների համար, մանրամասնորեն բաժանված ըստ ռանգերի ու աստիճանների պետական պաշտոնական համակարգ: Հաստատությունների աշխատատեղերը շատացան մի քանի անգամ այն գրասենյակային աշխատողների համար, ովքեր աստիճանային համակարգից ցածր էին, սակայն այնուամենայնիվ ինչ-որ պաշտոններ ունեին: Վանի օրոք խորհուրդը, որը որոշումներ էր կայացնում, կոչվում էր Թոբյոնմասա, որի մեջ մտնում էին պետական բարձրաստիճան այրերը: Ընդհանուր առմամբ Քորյոյի կենտրոնական համակարգում կար 150-170 հաստատություն, հայտնի էին ավելի քան 500 պաշտոններ, որը զբաղեցնում էին մոտ 2500 պաշտոնյաներ:
Տարածական -վարչական հարաբերակցությամբ Քորյոն բաժանվում էր վարչաշրջանների (թօ), որոնք ներառում էին ավելի փոքր վարչական միավորներ՝ տարբեր աստիճանի բնակեցված հարակից տարածքներ: Վարչաշրջանների թիվը հաստատուն չէր; 11-12-րդ դարերում դրանց զուգահեռ գոյություն ունեին նաև երկու սահմանային մարզ (Արևելյան և Հյուսիսային), որոնցից յուրաքանչյուրը ներառում էր 2-3 վարչաշրջան: Յուրաքանչյուր վարչաշրջանի և ավելի մանր վարչական միավորների համար գոյություն ուներ որոշակի կառավարման մարմին: Հատուկ կարգավիճակ (փոքր մայրաքաղաքների) ունեին երեք գլխավոր քաղաքները՝ Փհենյանը (Քոգուրյոյի նախկին մայրաքաղաքը), Քյոնջուն (Սիլլայի նախկին մայրաքաղաքը) և Յանջուն (Փէքչէի նախկին մայրաքաղաքը): Դրանց ղեկավարման համար գոյություն ունեին հատուկ մարմիններ, իսկ Սոգյոնը, որը թագավորությունում հատուկ դեր ուներ, ուներ նաև վարչական ապարատ՝ համանման մայրաքաղաքայինին:
Քորյոյի բանակը բաղկացած էր միավորներից, որոնք բաժանվում էին ջոկատների (յոն): Ջոկատներն ունեին միասնական կառուցվածք ու ղեկավարվում էին չանգունների կողմից: Ընդհանուր ղեկավարման համար կար կոլեկտիվ օրգան՝ Չունբան, որը բաղկացած էր խոշոր միավորների հրամանատարներից և նրանց փոխարինողներից: Ռազմական ղեկավորները մոտ 4000 էին:
Ընդհանուր առմամբ Քորյոյում կար մոտ 10.000 պաշտոնյա: Իրենց աշխատանքի համար նրանք ապահովված էին պայմանական հողակտորներով՝ համապատասխան իրենց ռանգին: 1076 թ. մտցվեց հատիկային բերքով աշխատավարձը:
Պաշտոնյաները (յանբան) Քորյոյում մեծամասնություն կազմող դասն էին: Ոչ մի իրավաբանական սահման չկար վանի բարեկամների ու մյուս պաշտոնյաների միջև (ինչպես Սիլլայում), սակայն ունեցվածքային տարբերությունը գերակշռող դասի միջավայրում շատ մեծ էր, որի հարաբերակցությունը կազմում էր 1:100 : Պետական պաշտոնյա կարող էին դառնալ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, ոմանք իրենց արժանիքների կամ ծառայությունների համար, իսկ մյուսներն էլ պետական քննությունը հանձնելու դեպքում: Վերջին եղանակը վերականգնվեց 958 թ. (կարող էին մասնակցել նաև սովորական գյուղացիները):
Ինչպես միացյալ Սիլլայում, հիմնական աշխատավոր-բանվորական կազմը Քորյոյում ազատ գյուղացիներն էին (յանինները), որոնց տրվում էին պետական հողակտորներ, որի մշակման արդյունքում ստացված բերքի մի մասը պահում էին իրենց, իսկ մնացածը տալիս պետությանը: Բոլոր գյուղացիները, ովքեր աշխատանքային պիտանելիության տարիքում էին, պարտավոր էին ծառայել բանակում: Նրանցից ներքև գտնվում էին չհոնինները (բառացի` ստորներ)՝ նոբիները և արհամարհված մասնագիտության մարդիկ: Արհեստավորները փոքր թիվ էին կազմում և դասվում էին պետական սեկտորին: Առևտրականները նույնպես փոքրաթիվ էին և հիմնականում գործում էին գանձարանի հետաքրքրության ոլորտում: Առևտրականությամբ հիմնականում զբաղվում էին հարուստ գյուղացիները: Չնայած առևտուրը արհամարհելի մասնագիտություն էր, և նրանց կարգավիճակը հողագործների կարգավիճակից ցածր էր, նրանց ունեցվածքն ու կյանքի մակարդակը զգալիորեն գերազանցում էր գյուղացիների կյանքի մակարդակի համապատասխան ցուցանիշներին:
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Barev dez sireli miyo dasic duts uzumem mi ban harcnem kimiyoi incha kbacarteq