Քորյո թագավորությունը – մաս 2

b0129297_4f9f329dc33ad

12-րդ դարի սկզբներին Քորյոն ստիպված էր բախվել ճուրճէնների հետ, որոնք ուժեղանում էին քիդանական Լյաո կայսրության թուլացմանը զուգընթաց: 1104 թ.  ճուրճէնների հետ մարտում՝ Չհոնփյոն ամրոցի մոտ, քորյոական  զորքերը պարտություն կրեցին: 1107 թ. ճուրճէնները նոր հարձակում նախաձեռնեցին, սակայն այս անգամ  մեծ կորուստներով ետ շպրտվեցին:

Քորյոական զորքերը, ովքեր պատերազմում էին թշնամու տարածքում, զգալի տարածք գրավեցին, սակայն երկու տարի անց ճուրճէնների մշտական ճնշման տակ ստիպված էին թողնել այն, ավելին՝ Չինաստանում ճուրճէնական  Ցին կայսրության հռչակումից հետո Քորյոն ստիպված էր ընդունել իր հպատակային կախվածությունը նրանից:

Այդ ժամանակ իրական իշխանությունը պատկանում էր Լի Ջա Գյոմին (նրա պապը՝ Լի Ջա Յոնը, Մունջոն վանի ղեկավարման ժամանակ բարձր դիրք ուներ): Նա Ինջոն վանին ամուսնացրեց իր երկու դստրերի հետ ու իր ձեռքերում կենտրոնացրեց ռազմական նախարարությունն ու պաշտոնների բաշխման նախարարությունը: 1126 թ. Ինջոն վանը փորձեց հեռացնել նրան, բայց այդ փորձն ավարտվեց նրանով, որ վանն ինքը փաստացի զրկվեց ազատությունից: http-%2F%2Fdtour.cafe24.com%2Fdata%2Feditor%2F1402%2F3554090002_1392696648.1697Հաջորդ տարում Սոգյոնից (ժամանակակից Փհենյանը) Մյոչհոն բուդդիստ վանականի գլխավորությամբ մի խումբ պաշտոնյաների աջակցության շնորհիվ հաջողվեց Լի Ջա Գյոմին հեռացնել իշխանությունից, սակայն դա բերեց սոգյոնական խմբի ձգտումների մեծացման: Սոգյոնում աճեցին անջատողական տրամադրությունները, որն ի վերջո դուրս հորդեց 1135 թ. ապստամբության տեսքով: Ապստամբության սադրիչը Մյոչհոնն էր, ով երկրաչափական կառույցների օգնությամբ ապացուցեց, որ թագավորության մայրաքաղաքը պետք է տեղափոխել Սոգյոն: Ապստամբների իշխանության տակ հայտնվեցին Հյուսիս-Արևմուտքի զգալի տարածքները, որոնք հայտարարվեցին որպես “Մեծ նվաճումների թագավորություն”: Կառավարական զորքերն ականավոր պետական գործիչ Քիմ Բու Սիքի գլխավորությամբ բազմամսյա պաշարումից հետո 1136 թ. գարնանը գրավեցին Սոգյոնը և դաժանորեն ճնշեցին ապստամբությունը: Դա թագավորության ամրացման կողմնակիցների հաղթանակն էր:

Սակայն 12-րդ դարի երկրորդ կեսերին կրկին սրվեցին հարաբերությունները հակամարտող խմբերի միջև: 1170 թ. Ըյջոն վանը գահընկեց արվեց ռազմական հեղափոխության արդյունքում: Ռազմական ղեկավարները, Չոն Ջուն Բուի գլխավորությամբ գահ բարձրացրեցին Մյոնջոնին (գահընկեց արված վանի եղբորը), սակայն իրական իշխանությունը թողեցին իրենց ձեռքերում, ընդ որում՝ ղեկավարման  բարձրադիր մարմնի դերը կատարում էր կոլեկտիվ ռազմական մարմինը՝ Չունբանը:

12-րդ դարերի կեսերին երկրում հաճախացան գյուղացիական ապստամբությունները: Դրանք տեղի էին ունենում 1162, 1166 թվականներին, իսկ 1176 թ. իրական գյուղացիական պատերազմ բռնկվեց Մանիի ղեկավարությամբ, որը ներառում էր մի քանի հարավային վարչաշրջաններ: Ապստամբողները թագավորական ամրոցների բնակիչներն(նոբի) ու այլ գյուղացիներ էին: Ընդհանուր առմամբ նրանք գրավեցին 50 քաղաք: 1177 թ., հարավում հիմնական օջախների ճնշումից հետո, ապստամբությունը տեղափոխվեց հյուսիս-արևմտյան շրջաններ: Այն վերջնականապես հաջողվեց ճնշել միայն 1178 թ. վերջերին: Դաժան խոշտանգումներից հետո Մանին մահապատժի ենթարկվեց: Խոշոր ապստամբություն տեղի ունեցավ 1193-1194 թթ. Քյոնսան մարզում՝ Քիմ Սամիի, Հյո Սիմի և այլոց  նախաձեռնությամբ:3

1196 թ.երկրում իրական իշխանությունը գրավեց Չհվէ Չունհոնը, ով ստեղծեց ղեկավարների ինչպես իր սեփական, այնպես էլ զուգահեռ դինաստիան: Մինչև 1258 թ., այսինքն՝ մինչև մոնղոլական նվաճումը, երկիրը ղեկավարում էին նա և իր սերունդը, իսկ վաները ձևական իշխանություն ունեին:Չհվէ Չհունչհոնը շատ բան էր արել ներքաղաքական կայունությունն ամրապնդելու համար և հաջողությամբ կանխում էր իր հնարավոր հակառակորդների ապստամբությունները, սակայն գյուղացիական ապստամբությունները շարունակվում էին:

1198 թ. մայրաքաղաքում մերկացվեց նոբիների դավադրությունը, հաջորդ տարում տեղի ունեցան գյուղացիական ապստամբություններ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում, 1200 թ. նոր ուժով բռնկվեց նոբիների և գյուղացիների  ապստամբությունը Քյոնսան մարզում: 1201 թ. հաջողվեց այն ճնշել, բայց հաջորդ տարում այդ մարզում նոր ապստամբություն սկսվեց, որը տևեց մինչև 1203 թ:
13-րդ դարի սկզբներին Քորյոն ստիպված էր կրկին բախվել քիդանների հետ, որոնք իրենց հողերից դուրս էին շպրտվել մոնղոլների կողմից: 1216-1218 թթ. ընթացքում քիդանները երեք անգամ ներխուժեցին թերակղզի, սակայն ամեն անգամ պարտություն կրելով նահանջեցին: Այդ ժամանակ էլ Քորյոն երես առ երես հայտնվեց  ամենավտանգավոր հակառակորդի՝ մոնղոլների առաջ: Իսկ այդ մասին հաջորդ մասում 🙂

 ~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!