Լեգենդ Սիլլայի հիմնադիր Հյոք Քո Սէի և Ա-Րյոնի մասին

박혁거세

Հին Հան կայսրության ժամանակներում, երբ Ձյի-ծէի կարգախոսով (Երկրային բարոյականույթուն) ղեկավարման առաջին տարին էր, առնետի տարում,  3-րդ լուսնային օրը, վեց ցեղերի առաջնորդներն իրենց որդիների ու եղբայրների հետ հավաքվեցին Ալչհոնի ափին և սկսեցին խորհրդակցել: Նրանք ասացին.
—Մենք արքա չունենք, չկա մեկը, ով կկառավարի մեր ժողովրդին: Իսկ մարդիկ մոռացել են կարգերը և անում են ինչ խելքներին փչի: Եկեք գտնենք հոգով արժանի մի տղամարդու և նրանք արքա դարձնենք, որպեսզի թագավորություն հիմնի ու մայրաքաղաք կառուցի:

Նրանք բարձրացան բլրի գագաթը, պտտվեցին դեպի հարավ և տեսան, որ Յանսանի տակ՝  Նաջոնի հորի մոտ,  ինչպես  բարդի՝  մի վայրի գոլորշի է բարձրանում և լուսավորում է շուրջբոլորն ասես կայծակ է ճայթում: Հենց կողքին ծնկների վրա մի սպիտակ ձի է կանգնած ու խոնարհվում է: Նրանք վազեցին, որպեսզի բռնեն ձիուն, բայց մի մեծ կապույտ ձու գտան, իսկ ձին, տեսնելով մարդկանց, մի երկար խրխնջոց արձակեց ու թռավ երկինք:

1

Մարդիկ  ձուն ջարդեցին և միջից մի  վայելչագեղ նորածին գտան: Նրանք շատ զարմացամ: Լողացրեցին երեխային Թոնչհոն վտակի ջրերում: Մանկան մարմինը լույս էր ճառագայթում: Կենդանիները պարելով հետևում էին նրան, երկիրն ու երկինքը ցնցվում էին, արևն ու լուսինը փայլում էին մաքրամաքուր լույսով:20090130032158413
Ապագա արքային անվանեցին Հյոք Քո Սէ (նրան անվանում են նաև «փուլգոնէ», ինչը նշանակում է «աշխարհը պայծառացնող ղեկավար»: Ասում են, որ նրան ծնել էր իմաստագույն մայրիկ Սօսուլը: Իզուր չէ, որ հնում չինացիները մեծարում էին Հրաշք դեղձերի լեռան մայրիկին , և ասում. «Հղիանալով իմաստունով ՝ թագավորության սկիզբ դնել»:  Երբ Հյոք Քո Սէն գահ բարձրացավ, նրան սկսեցին անվանել  «քոսըրհան» (կամ  «քօսօ-գան»: Երբ նա առաջին անգամ բացեց բերանը, ինքն իրեն անվանեց Ալջի քօսօգան՝ նորածին-արքա: Այդ պատճառով էլ նրան կոչում են այդ անվամբ: Եվ միայն հետո նրան սկսեցին անվանել “վան” – արքա): Մարդիկ սկսեցին իրար շնորհավորել, ասելով.

— Մեզ մոտ իջել է պատանին՝ ծնված երկնքից: Եկեք նրա համար մի արժանի հարսնացու գտնենք ու ամուսնացնենք:

Նույն օրը Սարյաննի գյուղում՝ Արէն ջրհորի մոտ հայտնվեցին աքլորն ու վիշապը: [№ОјУ»з] ЗС±№ ЅЕИ-ё¦ ГЈѕЖј- 2єО.090811.HDTV.XviD-Ental.avi_001133098Վիշապի ձախ կողքից ծնվեց աղջնակ:
(Ասում են նաև, որ վիշապ է ծնվել, որը նույն պահին էլ մահացել է, և նրա փորը բացելով գտել են աղջկան) : Նա կատարյալ գեղեցկուհի էր, բայց բերանի փոխարեն հավի կտուց ուներ: Նրան լողացրեցին գետի ջրերում և կտուցն ընկավ, ուղղելով դեմքը: Դրա համար էլ գետն անվանեցին Փալչհոն՝ ուղղում: Նամսանի արևմտյան լանջին դղյակ կառուցեցին (այժմ այնտեղ Չհաննիմսա վանքն է) և սկսեցին մեծացնել այդ երկու կատարյալ իմաստուն մանուկներին:

-Երեխան ձվից է դուրս եկել, իսկ ձուն նման է դդումի: Իսկ դդումը մենք  «փաք» ենք անվանում: Ուրեմն նրա ազգանունը կլինի Փաք:

Աղջնակին տվեցին ջրհորի անունը, որի մոտ ծնվել էր: Երբ լրացավ երեխաների 13-ամյակը, տղան գահ բարձրացավ և արքա դարձավ, իսկ աղջնակը՝ թագուհին: Դա Ու-ֆէն (հինգ փյունիկներ)  կարգախոսով ղեկավարման առաջին տարին էր՝ առնետի տարում: Թագավորությունն անվանեցին Սորաբոլ կամ Սոբոլ:2009080601469_0
Թագավորությունն անվանում էին նաև Քէրիմ՝ աքլորի անտառ, քանի որ ի սկզբանե արքան աքլորի ջրհորից էր հայտնվել: Բացի այդ՝ աքլորի ու վիշապի հայտնվելը նույնպես երջանիկ նշան էր: Պատմում են, որ “Աքլորի անտառ” անվանումն առաջացել է Թհարհէ արքայի օրոք, երբ անտառում կանչեց աքլորը ու գտնվեց Քիմ Ալ Ջին: Իսկ Սիլլա անվանումը հաստատվեց ավելի ուշ:

Հյոք Քո Սէն երկիրը ղեկավարեց 61 տարի, հետո երկինք համբարձվեց: Յոթ օր անց նրա անդամահատված մարմինն ընկավ հողին: Թագուհին նույնպես մահացավ: Թագավորության մարդիկ կամեցան հավաքել արքայի մարմնի մասերն ու թաղել նրան, բայց այդ կտորների ետևից ամենուր սողում էր մի ահռելի օձ և թույլ չէր տալիս մարդկանց մոտենալ: Այդ ժամանակ նրանք հինգ գերեզման փորեցին  և մարմնի հինգ մասերը թաղեցին առանձին-առանձին: Այդ օրից ի վեր այդ վայրն անվանում են Օձի բլուրներ:

CyberTour_img03

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

One Reply to “Լեգենդ Սիլլայի հիմնադիր Հյոք Քո Սէի և Ա-Րյոնի մասին”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!