Կորեական ազգային հագուստի մեջ շատ կարևոր դեր ունեն նաև գույները: Հիմնական գույները, ներառյալ սպիտակը, հինգն էին: Կամիրը նշանակում էր հաջողություն և հարստություն: Կարմիր էր նաև թագավորի ու թագուհու արարողակարգային հագուստը, հարսնացուի կիսաշրջազգեստը (կանաչ բաճկոնով): Պալատական կանանց ու պետական պաշտոնյաների հագուստները ներկում էին ինդիգոյի (կապույտի) երանգներով, որը նշանակում էր կայունություն, հաստատունություն: Դեղին գույնը՝ տիեզերքի կենտրոնի գույնը, խորհրդանշում էր թագավորին ու թագուհուն և պալատական արարողությունների ժամանակ թույլատրելի էր բացառապես նրանց հագուստի համար:
Շատերը համարում են, որ հանբոքը հիմնականում սպիտակ գույնի հագուստ է, քանի որ կորեացիներն այնքան են սիրում այդ գույնը, որ մի ժամանակ նրանց նույնիսկ անվանում էին “սպիտակ հագուստով մարդիկ”: Սպիտակ գույնն անվանում էին նաև “պարզ գույն”, որը ամենաքիչ մշակումն անցած ու հնարավորինս քիչ մարդու ձեռք դիպած կտորի գույնն էր: Սպիտակ գույնի համար խորհրդանշական են ազատությունն ու բնականությունը: Արտաքին սպիտակ խալաթը խորհրդանշում է վայելչություն ու խորություն: Կորեացիները սիրում են նաև մոխրագույնը, բաց կանաչը, բաց դեղինը, որոնք նույնպես հիշեցնում են սպիտակ գույնը:
Գոյություն ունեին նաև գույների ժողովրդական խորհրդանիշներ: Հանբոքը, որը կրում էին երիտասարդ աղջիկները ամուսնական արարողության ժամանակ, հիմնականում կարմիր-դեղին գույների մեջ էր (կիսաշրջազգեստը կարմիր, բաճկոնը՝ դեղին): Պսակադրության արարողությունից հետո, երբ կատարվում էր “նոր ծնողներին” խոնարհման արարողակարգը, և մեղրամսի ժամանակ աղջիկները փոխում էին հագուստը: Այդ ժամանակ կանաչ գույնի բաճկոն էին կրում կարմիր կիսաշրջազգեստի հետ:
Հարսանիքի ժամանակ փեսացուի մայրը միշտ կրում էր կապույտ կամ դրան մոտ գույնի հանբոք, իսկ հարսնացուի մայրը՝ վարդագույն: Բաճկոնի օձիքի մանուշակա-վարդագույն գույնը նշանակում էր, որ կինն ամուսնացած է, իսկ երկնագույն մանժետները նշանակում էին, որ նա որդի ունի:
Այսօր աղջիկներն ամուսնական արարողության ժամանակ կրում են գլխավորապես վարդագույն հանբոք: Դրան զուգընթաց օգտագործում են նաև արևմտյան ոճի հարսանեկան զգեստներ, իսկ խոնարհման արարողության ժամանակ՝ կանաչ բաճկոն ու կարմիր կիսաշրջազգեստ: Մյուս դեպքերում նրանք հագնում են այլ գույնի հանբոք, կամ ասեղնագործ զարդանախշերով, կամ ձեռքով նկարված, կամ էլ ոսկեթելերով: Ընդորում, արժե ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ սպիտակ գույնի հանբոք իրավունք ունեն կրել միայն տարիքով մարդիկ, կամ էլ այս գույնը կարող է օգտագործվել առավոտյան հագուստի դեպքում (զուգահեռներ են տարվում ներքնազգեստի հետ):
Հիմնական գույները վերաբերում էին Յան-ին և արտացոլում էին ակնհայտ առավելությունները: Դրանք հիմնականում կիրառվում էին արտահագուստի համար: Այլ գույները, որոնք վերաբերում էին Ին-ին, խորհրդանշում էին թաքնված առավելությունները և կիրառվում էին հանբոքի ստորին կամ ներքին մասում:
Մետաքսյա վառ նարնջագույն հագուստը փոխառվել էր չինական Տան կայսրությունից՝ միայն թագավորական ընտանիքի և պաշտոնյաների համար՝ 648թ. Սիլլա թաքավորության ժամանակաշրջանում, որն ի վերջո միավորեց բոլոր երեք կորեական թագավորությունները:
Անդրադառնանք նաև հանբոքի նախշերին:
Վաղ Չոսոնի ժամանակաշրջանում ոչ ուղիղ գծերն առաջանում էին բնական կարգով՝ մարդու շարժման ժամանակ նրա մարմնի ընդգծումով: Միջին շրջանում կոր գծերը ձեռք բերեցին մարմնի կազմության ձևը, իսկ Չոսոն դինաստիայի ղեկավարման վերջին տարիներին գծերն առաջացան վերնաշապիկի օձիքի, թևքերի վրա:
Առօրյա հագուստի մեջ օգտագործելով գույների ուժեղ հակադրություն, օրինակ՝ սպիտակ և սև, մուգ կապույտ և մուգ կանաչ, մուգ մանուշակագույն, կարելի է ստեղծել խիստ կերպար և անհատականություն:
Հանբոքի ծավալուն փեշերը հարմարեցված են կյանքին ավանդական կորեական տանը, որտեղ ընդունված է նստել հատակին: Հանբոքը մարդուն արժանապատվություն և վայելչություն է տալիս: Կառուցվածքով պարզ հանբոքը կախված իրավիճակից տարբեր տեսքեր է ընդունում, իսկ փափուկ ծալքերը էսթետիկ տարր են ծառայում, որով ստեղծում են գեղեցիկ տեսապատկեր:
Հանբոքի ծագումնաբանության և տեսակների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այս նյութում:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Հիմնական գույները վերաբերում էին Յան-ին և արտացոլում էին ակնհայտ առավելությունները: Դրանք հիմնականում կիրառվում էին արտահագուստի համար: Այլ գույները, որոնք վերաբերում էին Ին-ին, խորհրդանշում էին թաքնված առավելությունները և կիրառվում էին հանբոքի ստորին կամ ներքին մասում:
barev dzez kaseq jany yeviny incha nshanakum ays naxadasutyunneri mech
????