Հանբոքը (կոր. 한복 – կորեական հագուստ) առաջացել է հյուսիսսիբիրյան քոչվորների մշակութային շրջանում և լայն տարածում է ունեցել Ասիայի հին ժամանակաշրջանում: Ամենավաղ վկայությունն այն բանի, որ հյուսիսասիացի քոչվորների մոտ գոյություն է ունեցել որոշակի հագուստի ոճ, դա Նօին-Ուլայում (Մոնղոլիա) հուննուների (քոչվոր ազգ Չինաստանի հյուսիսում, ովքեր միշտ պատերազմների մեջ էին չինական Հան կայսրության հետ, որի արդյունքում ի վերջո նրանց ցեղը ցրվեց) դամբարաններն են: Հանբոքի դիզայնների ամենահին օրինակները կարելի է տեսնել մ.թ.ա. 3-րդ դար, Քոգուրյո շրջանի որմնանկարներում:
Հանբոքը, արտացոլելով քոչվոր ցեղերի սովորույթները, այնպես է մշակվել, որ հարմար լինի տեղափոխությունների ժամանակ, բացի այդ այն իր մեջ կրում է բազմաթիվ շամանական մոտիվներ: Դեռ այն ժամանակ են ի հայտ եկել հանբոքի հիմնական մասերը՝ չոգորին (վերնաշապիկ), չիման (կիսաշրջազգեստ) և պաջին (տաբատ): Կարճ նեղ տաբատները և բաճկոնները, որոնք մինչև գոտկատեղին էին հասնում, շատ տարածված էին կանանց և տղամարդկանց շրջանում՝ Երեք կորեական թագավորությունների ժամանակ: Այդ ժամանակներից ի վեր Հանբոքի հիմնական կառուցվածքն ու գլխավոր մոտիվները գրեթե անփոփոխ են մնացել մինչ օրս:
Երեք թագավորությունների շրջանի ավարտին ազնվական կանայք սկսեցին կրել երկար կիսաշրջազգեստներ, որոնք հասնում էին մինչև գետնին և երկար բաճկոններ, որոնք կապվում էին գոտկային հատվածում: Ազնվական տղամարդիկ անցան ազատ տաբատներին և նեղ բաճկոններին, որոնք մանժետներ ունեին: Չնայած հիմնականում արտասահմանյան ազդեցությունը հանբոքների վրա կարճ էր տևում, այնուամենայնիվ մոնղոլական հագուստը բացառություն էր: Այն բանից հետո, երբ Քորյո դինաստիան (918-1392) խաղաղության համաձայնություն ստորագրեց Մոնղոլական կայսրության հետ XIII դարում, մոնղոլական արքայադուստրերը, որոնք դառնում էին Կորեայի ղեկավար ընտանիքների անդամներ, իրենց հետ բերեցին մոնղոլական նորաձևությունը, որը սկսեց գերակայել իրական կորեականի նկատմամբ: Չիմա կիսաշրջազգեստը կարճացավ, չոգորի վերնաշապիկը ևս կրճատվեց և սկսեց երկար ժապավենով կապվել կրծքին, թևքերը թեթևակի կլորացան: Սակայն ազդեցությունը փոխադարձ էր: Կորեական նորաձևությունը ազդեց մոնղոլականի վրա.ազնվական կանայք սկսեցին հանբոք կրել:
Չոսոն դինաստիայի սկզբում կանանց նորաձևությունը շարունակում էր անցյալի ավանդույթները: Հագուստը մնում էր ազատ և պարկանման, այնուամենայնիվ XVI դարի սկզբներին չոգորին կարճացավ, սկսեց ավելի քիպ նստել, բայց ոչ այնքան, ինչպես XVIII—XIX դարերում էր, երբ կանանց կազմվածքը սկսեց զանգակ հիշեցնել: XXI դարի հանբոքը հանդիսանում է չոսոնյան հանբոքի ուղիղ “ժառանգը”, չնայած XIX դարի վերջերին այն բազմաթիվ վերամշակումների ենթարկվեց:
Կանացի հանբոք
Չոսոն դինաստիայի ժամանակ չիման ավելի լայն դարձավ, իսկ չագորին նեղացավ ու կարճացավ: XVIII դարում չոգորիի կարճացումը հասավ իր առավելագույնին, և այն դադարեց ծածկել կուրծքը: Հարգված ընտանիքների կանայք սկսեցին “հորիծի” ներքնազգեստ կրել, որը երևում էր այդ կարճ բաճկոնակի տակից, իսկ գյուղական շրջաններում կուրծքը հաճախ ամբողջությամբ բաց էր՝ նշան այն բանի, որ այդ կանայք արու զավակ էին ծնել: Հորիծի չէին կրում նաև կրծքով կերակրող մայրերը:
XVII—XVIII դարերում կիսաշրջազգեստի լայնությունը կենտրոնացված էր ազդրերի շրջանում: XIX դարի սկզբին չիման դարձավ А-աձև, ինչպիսին է և մինչ օրս: Ներքնազգեստը կրում էին հանբոքին անհրաժեշտ տեսք տալու համար: Երկարացված չոգորիի համար շարժում առաջացավ XIX դարի սկզբներին, և այն սկսեց ծածկել կուրծքը:
Տղամարդկանց հանբոք
Տղամարդկանց հանբոքը համարյա չի փոխվել իր ողջ գոյության ընթացքում: Սակայն հագուստը, որը կրում են արտաքինից, քիչ փոփոխություններ չի կրել: Մինչև XIX դարի վերջը արտասահման մենկնող տղամարդիկ կրում էին չունչհիմաք՝ երկար վերարկու, մինչև գետնինը հասնող թևքերով, մեջքը կտրվածք ուներ, որպեսզի քամու ժամանակ տատանվեր: Սակայն հետագայում այն արգելվեց, և որոշ ժամանակ անց չհունչհիմաքն անհետացավ կորեացիների զգեստապահարանից: Թուրումագին, որը նախկինում կրում էին չհունչհիմաքի հետ միասին, որը փաստացի խալաթ է, փոխարինեց չհունչհիմաքին: Թուրումագին ավելի կարճ թևքեր ունի, ինչպես նաև չունի կտրվածքներ մեջքի շրջանում:
Քանի որ հանբոքը գրպաններ չունի, կանայք և տղամարդիկ կրում էին չումոնի՝ փոքրիկ “պայուսակներ”, որոնք կարվում էին կտորից, և ավելի շատ պարկիկներ էին հիշեցնում: Հիմնականում դրանք լինում էին կլոր, կամ բազմանկյուն: Դրանք պարտադիր ձգվում էին պարանով, և իրենց վրա ձեռագործ զարդանախշեր ունեին: Այդ զարդանախշերի բարդությունից, նախշերից ու ոճից կախված որոշվում էր կրողի կարգավիճակը և սեռը:
Հանբոքն այնքան կարևոր ազգային խորհրդանշան էր, որ առաջին “բարեփոխումներից” մեկը, որ կատարեցին ճապոնացիները 1894-1895թթ, երբ Կորեան գտնվում էր նրանց իշխանության տակ, դա արտաքին տեսքի և հագուստի փոփոխություններն էին: Ճապոնացիները ստիպեցին կորեացիներին կտրել իրենց գլխի մազափունջը, որը տղամարդկային արժանապատվության խորհրդանշաններից մեկն էր: Այնուհետև կորեացիներին ստիպեցին փոխել ամբողջ հագուստը: Այսպիսով ճապոնացիները ցանկանում էին կոտրել կորեացիների ազգային ոգին, սակայն նրանց դա չհաջողվեց, քանի որ այդ ամենը բերեց ազատագրական շարժումների աճին:
Համարվում է, որ առաջին մարդիկ, ովքեր սկսեցին Կորեայում արևմտյան ոճի հագուստ կրել դա Քօջոն արքան էր իր նախարարների հետ: Դա արվեց, որպեսզի օրինակ ցույց տրվեր ենթականներին և վերացվեր նրանց դժգոհությունը:
Արևմտյան մշակույթի ներթափանցմանը զուգընթաց հանբոքներն աստիճանաբար անհետացան առօրյա կյանքից: Դրան նպաստեցին երկրի նախագահներ Փաք Չոն Հիի և Չոն Դու Հվանի ասկետիկ ճաշակը, ովքեր ոչ միայն իրենք էին նախընտրում մաօիստական կերպարի համազգեստներ, այլև մտցրեցին օրենք, որպեսզի ոստիկանները տուգանեին այն աղջիկներին, ովքեր կրում էին սահմանվածից կարճ կիսաշրջազգեստ, և փողոցում կտրեին երկարամազ “հիպպիների” մազերը: Այդ պատճառով 1960-ականների ոստիկանների պարտադիր “զինապաշարի” մեջ էին մտնում նաև քանոններն ու մկրատները: Նորաձևությունն այդ ժամանակ շքեղությունն էր համարվում:
Հանբոքները կրկին տարածում գտան 1980-ականներին, երբ նորաձևությունը վերելք էր ապրում: Նորաձևության տներին առաջադրվել էր համատեղել ժամանակակիցն ու ավանդականը: Այդ ժամանակներից ի վեր հանբոքը կրկին լայն տարածում գտավ կորեացիների մեջ: Այժմ յուրաքանչյուր իրեն հարգող և նույնիսկ չհարգող կորեացի իր զգեստապահարանում ունի հանբոք, որը սովորաբար կրում են ընտանեկան կամ ազգային ինչ-որ տոների կամ պաշտոնական արարողությունների ժամանակ:
Ժամանակակից հանբոքների մասին կարող եք կարդալ այստեղ:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: