Ովքե՞ր են հվարանները և ի՞նչ դեր են ունեցել Հին Կորեայում

10959057_730486417050649_5839318113500745642_o

Հվարան (կոր. 화랑, բառացիորեն՝ ծաղիկ երիտասարդներ/գեղեցիկ երիտասարդներ) — երիտասարդական ստատուսային համակարգ՝ Սիլլա հին կորեական թագավորությունում , որը գոյություն է ունեցել մինչև X դարը: Հվարաններում ընդունում էին 14-15 տարեկան պատանիների, ինչպես արիստոկրատների ընտանիքներից, այնպես էլ հասարակ ընտանիքներից, որոնք հետո հատուկ դաստիարակություն էին ստանում: Խաղաղ ժամանակ նրանք սովորում էին կանոնիկ կոնֆուցիոսական և բուդդիստական տեքստեր, ճանապարհորդում էին լեռներով և դաշտերով, այցելում սրբավայրեր, աշխարհի ներդաշնակությունը ամրապնդող արարողություններ անց կացնում , սովորում էին երկիր կառավարել և մոգական ուժով օժտված երգեր գրել, որոնք ըստ ավանդության ի զորու էին ոչնչացնել վտանգավոր նշանները , վտարել «տենդի չարքերին», ստիպել թշնամու զորքին նահանջել: Պատերազմի ժամանակ նրանք կռվում էին առաջին շարքերում և շատ լավ պատրաստված մարտական դասեր էին, որոնց քաջագործությունների մասին շատ ինֆորմացիա է պահպանվել կորեական քրոնիկներում՝ ինչպիսիք Սամգուկ սագի-ն և Սամգուկ յուսա-ն են:

160404165731.974

Հվարանների հոգեբանական նախապատրաստվածությունը հիմնված էր «Հինգ կանոնների» վրա, որը ձևակերպվել էր հվարանների առաջին հոգևոր ուսուցչի կողմից՝ բուդդիստ վանական Վոնգվանի կողմից, ով ապրել է Չհինփհյոն-վան արքայի ղեկավարման տարիներին (579-631): Այդ կանոններն են՝

1. Եղիր հավատարիմ պետությանդ
2. Հարգիր ծնողներիդ
3. Անկեղծ եղիր ընկերներիդ հետ
4. Մարտում եղիր խիզախ
5. Կենդանի էակ սպանելիս համոզվիր, որ ճիշտ ես/եղիր դժվարահաճ

«Սամգուկ սագի» -ում հվարանների մասին գրված է՝

Չինհընհվան արքայի կառավարման 37-րդ տարում (576) առաջին անգամ պալատ հրավիրվեցին մարդիկ, որոնք կոչվում էին վոնհվա, ինչը նշանակում է «ծաղիկների աղբյուր»:522f53d60317efd2bf0dfb2118bc05b58c289de1c966e22071649b6c44406fd2 Այդ ժամանակ անհանգստանում էին, որ շուտով ոչ մի տեղից հնարավոր չի լինի ապագա հրամանատարներ գտնել: Այդ պատճառով որոշեցին պալատ հրավիրել արժանավոր մարդկանց , և տեսնել, թե ով ինչ հմտությունների է տիրապետում: Սկզբում գտան երկու շատ գեղեցիկ երիտասարդ աղջիկների՝ Նամո և Չունչհոն անուններով:

Նրանցից յուրաքանչյուրը հավաքեց 300 մարտիկների: Բայց աղջիկները գեղեցկության պատճառով անընդհատ խանդում ու նախանձում էին միմյանց: Մի օր աղջիկներից մեկը՝ Չունչհոնը, իր մոտ հրավիրեց Նամոյին, գինի խմեցրեց, և երբ վերջինս արդեն անջատվել էր, նրան խեղդեց գետում: Այդ դեպքերից հետո նրանց մարտիկներին արձակեցին , իսկ Չունչհոնին մահապատժի ենթարկեցին: Սակայն որոշ ժամանակ անց կրկին սկսեցին մարտիկների հավաքել, բայց այս անգամ դրանք գեղեցիկ պատանիներ էին, որոնց սկսեցին կոչել հվարան , ինչը բառացի նշանակում է «ծաղիկ տղաներ», և նրանցից ձևավորեցին մարտական գումարտակներ: Այդ պատանիները սովորում էին ՙՙՃանապարհի՚՚ և ՙՙԱրդարության՚՚ ուսմունքները, մարզվում էին, և երգեր էին գրում: Նրանք ճանապարհորդում էին երկրով մեկ՝ այցելելով գեղատեսիլ վայրեր:

1454735_730506493715308_4734101612588114468_n

Իսկ «Սամգուկ յուսա»-ում նույնպես ասվում է, որ թագավոր Չինհընվանի կառավարման ժամանակ վոնհվաների (կին ռազմիկների– «ծաղիկների աղբյուր») չեղյալ հայտարարումից հետո, հասկացան, որ այնուամենայնիվ չեն կարող գլուխ հանել առանց «Լուսնի և քամու ճանապարհներից» , այդ պատճառով լավ ընտանիքներից սկսեցին երիտասարդների ընտրել և կոչել հվարաններ, իսկ նրանց ղեկավարներին՝ սոլվոլլան (ինչը նշանակում է «դաշտի առաջին ծաղիկ»), կուկսոն, հվաջու («ծաղիկների տերեր»), փհունվոլջու (« [Ճանապարհի] քամու և լուսնի տիրակալներ»), որոնց համարում էին «պետական սրբեր»: Սակայն հիմնականում նրանց կոչում էին վոնհվա:
Նման վոնհվաները շատ չէին՝ 3-4 հոգի ամբողջ թագավորության համար: Յուրաքանչյուր վոնհվայի ենթարկվում էր 3 – 4 մինչև 7 – 8 սեփական հվարաններ: Ամեն հվարան ուներ հարյուրավոր , նույնիսկ հազարավոր երիտասարդ մարդիկ, որոնց կոչում էին կանդո «ուղեկցող [ծաղիկ] ռազմիկներ»: Իսկ թե ով էր վոնհվաներին կառավարում, և ինչպես էր բաշխվում նրանց ֆունկցիաները պետական գործիչների կողմից, այդքան շատ տեղեկություններ չկան:

Cis4wQSWEAIV_Qj

Ելնելով «Սամգուկ սագիի» գրերից, որտեղ գրված էր, որ առաջին վոնհվաները կանայք են եղել, որոշ հետազոտողներ ենթադրում են, որ հվարանների մոտ սեռային խտրականություն չի եղել, և խոսվում է կորեական դեմոկրատիայի մասին: Սակայն մյուս կողմից հանդիպում ենք այլ տեսակետի, ըստ որի հերքվում է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքը, և ասվում է, որ առաջին կին վոնհվաները սովորական քիսէններ են եղել, որոնց պետական գործիչներն օգտագործել էին երիտասարդ տղաներին իրենց շարքերը գրավելու համար:

Հետաքրքիր է նկատել, որ հվարանները սովորություն են ունեցել նկարել իրենց դեմքերի վրա: Այդ գրիմի օգտագործումը բացատրվում է այնպես, որ դա արել են, կանանց ավելի նմանվելու համար, որպեսզի ուշադրություն գրավեն, և տարբեր ոգիների քշեն շամանիզմի հնարքներով: Դեմքը ներկելը հենց հանդիսանում է շամանիզմի մի մաս:

10942737_730510173714940_1932572027841745848_n

 

Հվարանների սոցիալական դասի վերաբերյալ երկու տեսակետ կա՝ մեկը պնդում է, որ հվարան դարձել են բարձր դասի մարդիկ՝ չինգոլները, կամ 6 – 4 ռանգերի թուփհումները, ծայրահեղ դեպքում՝ ունևոր սովորական մարդիկ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ չաշխատել: Երկրորդ տեսակետը պնդում է, որ հվարան կարող էին դառնալ նաև հասարակ մարդիկ, ինչն այնքան էլ հավատ չի ներշնչում:

12599445_1681779415403978_2050261575_n

“Հվարանդօ”-ն դա փիլիսոփայական-կրոնական կոդեքս էր, որին հետևում էին հվարանները: Հայտնի է, ոչ Սիլլայի  Չինհուն արքան (534-576) իր ղեկավարման 37-րդ տարում Հվարանդօ-ն ճանաչեց որպես փիլիսոփայական ուսմունք:Հվարաններն իրենց ուսմունքն ու ազդեցությունն էին տարածում ամբողջ Կորեական թերակղզում և հայտնի էին աղեղնաձիգի իրենց գերազանց վարպետությամբ ինչպես ձիավարելու ժամանակ, այնպես էլ հետիոտնի կարգով: Չնայած հայտնի է, որ նրանք զբաղվում էին նաև ձեռնամարտով ու սուսերամարտով: Հվարանները սովորում էին չինական դասական գրականություն և ռազմավարության արվեստ: Նրանք սովորում էին նաև չինական մարտարվեստներ ու իրենց հմտություններն էին ցուցադրում ամենամյա ազգային փառատոնի ժամանակ, որն անց էր կացվում հուլիս-օգոստոս ամիսներին:

12445896_934908189957915_2075847401_n

Հոգևոր կատարելագործման ու ֆիզիկական մարզումների համար հվարաններն իրենց պատրաստվածությունն անց էին կացնում կա՛մ Արևելյան ծովի լեռնային ափին, կա՛մ Սիլլա մայրաքաղաքի լեռնային շրջակայքում: Ուսուցումը տևում էր 3-4 տարի:
Հարց է ծագում, թե որքան ժամանակ են գոյություն ունեցել հվարանները և ինչպիսին է եղել նրանց ճակատագիրը:
Համարվում է, որ որպես մարտական-մշակութա-դաստիարակչական կազմակերպություն հվարանների ինստիտուտը գոյություն է ունեցել թագավոր Չինհընվանի կառավարման տարիներից(540 – 575) մինչև Չինսոն-յոնվանի կառավարման տարիները (887 – 896): Հետո հվարանների կազմակերպությունը, գոյատևելով մի քանի հարյուր տարի, ոչնչացել է Սիլլա թագավորության անկման հետ: Սակայն հվարան բառը կորեերենում օգտագործվել է մինչև XIX դարը, սակայն այդ ժամանակ արդեն այդ անունով կոչում էին ՙՙնողկալի՚՚ դասի մարդկանց՝ տղամարդ-շամաններին, շամանուհիների ամուսիններին, կամ էլ երգիչներին ու դերասաններին:

12918666_609117352569679_216125374_n

Միգուցե ժողովրդի հիշողության մեջ հվարանների որպես շաման, դերասան, երգիչ պահպանվելը պայմանավորված է նրանով, որ նրանց գոյության վերջին տարիներին ռազմական գործը զգալի տեղ չէր զբաղեցնում նրանց գործունեության մեջ:

Հարավային Կորեայում հվարանների մասին այժմ նկարահանվում են  տարբեր հեռուստասերիալներ, որոնք հիշեցնում են մարդկանց հվարանների իրական պատմությունը, որտեղ նրանք եղել են ազգին նվիրված  հերոսներ: Այսպիսով այդ հեռուստասերիալների շնորհիվ հվարանները կրկին վերադարձնում են ժամանակի իրենց փառքն ու արժանապատվությունը: Ներկայումս ամենահայտնի հեռուստասերիալներն են՝

1. Սոնդոքի թագուհին (Queen Seon Duk 2009)

2. Հվարան – սկիզբը (Hwarang:The Beginning  2016)

~¤>Windie <¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

6 Replies to “Ովքե՞ր են հվարանները և ի՞նչ դեր են ունեցել Հին Կորեայում”

  1. Shat hetaqrqir er . Dzer shnorhiv karoxanum enq imanal nranc apreladzevy . Ev nra hamar , vor duq stextsel eq ays hianali ejy , vori shnorhiv menq kariq chenq unenum targmanutyan , anqam vor sxal e targmanvum .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!