Այսօր շարունակենք թվականների ուսումնասիրությունը՝ արդեն որոշակի կիրառության մեջ: Կփորձենք հաշվել գոյականներ:
Ի տարբերություն շատ այլ լեզուների, այդ թվում՝ նաև հայերենի, կորեերենում շատ գոյականներ հաշվելի չեն: Հաշվելի են համարվում օրինակ՝ 사람 [սարամ] և մարդու հետ կապ ունեցող մի շարք գոյականներ, իսկ ոչ հաշվելի բառերի համար քանակ նշելիս անհրաժեշտ է օգտագործել այսպես կոչված “հաշվելի բառեր”:
***
Ահա դրանցից ամենահաճախ օգտագործվողները.
개 * [քէ] հատ` իրերի համար (կարելի է ասել ունիվերսալ բառ՝ կտոր, մաս, միավոր,
ապրանքատեսակ, միրգ, կահույքի մասեր),
명, 분 [մյոն՛, փուն] մարդկանց համար (분-ը՝ ավելի հարգալից)
마리 [մարի] կենդանիների և թռչունների համար
그루 [քըրու] ծառերի համար
송이 [սոն՛ի] ծաղիկների, ողկույզով մրգերի համար (խաղող, բանան)
단 [թան] կապերի համար (սոխ, կանաչի)
대 [թէ] տեղաշարժման միջոցների (ավտոմեքենա, ինքնաթիռ), մեխանիզմների
(համակարգիչ) համար
채 [չհէ] տների համար
동 [թոն՛] շինությունների համար
권 [քվոն] գրքերի համար
과 [քվա] դասերի համար
장 [չան՛] տափակ իրերի համար (օրինակ՝ թուղթ)
자루 [չարու] բարակ գլանաձև (բռնակով) իրերի համար (օրինակ՝ գրենական պիտույքներ, բահ,
թուր, հրացան)
알 [ալ] կլոր իրերի համար
벌 [փոլ] հագուստի համար
켤레 [քհյոլլե] զույգով իրերի համար (ձեռնոցներ, գուլպաներ)
통 [թհոն՛] տառերի, հեռախոսային զանգերի հեռագրերի, էլ.նամակների, նաև ձմերուկի համար
인분 [ինբուն] չափաբաժին (ուտելիքի)
և այլն…
*개 [քէ] նաև “շուն” է նշանակում:
***
Որոշ գոյականներ, ինչպես վերևում նշեցի, համարվում են հաշվելի: Դրանք կարող են օգտագործվել նաև որպես հաշվելի բառեր:
Օրինակ՝
사람 [սարամ] մարդ (ոչ պաշտոնական)
병 [փյոն՛] շիշ
잔 [չան] բաժակ, գավաթ
갑 [քափ] տուփ, փաթեթ
층 [չհըն] շերտ, հարկ
그릿 [քըրիթ] խորը աման
곡 [քոք] երգեր
마디 [մադի] երաժշտական ֆրազներ, տակտեր
통 [թհոն՛] զամբյուղ, տարրա
기 [քի] սարք, մեխանիզմ
***
Այսպիսով, ընդհանրացնեմ. հիմնականում օգտագործվում են.
사람, 명, 분 [սարամ, մյոն,՛ փուն] մարդկանց համար,
마리 [մարի] կենդանիների և թռչունների համար,
개 [քէ] իրերի համար:
Ասեմ, որ, իհարկե, նախընտրելի է հիշել հնարավոր բոլոր հաշվելի բառերը, բայց այս երեքը իմանալով, կարելի է Կորեայում “կենդանի մնալ” xDDD
***
Հաշվելի բառերը օգտագործվում են հավասարապես թե՛ ծագումով կորեական, և թե՛ սինոկորեական թվականների հետ: Կան որոշ բառեր, որ պահանջում են դրանցից որևէ մեկը (կանդրադառնանք հաջորդ դասին), սակայն չգրված օրենքով հիմնականում քիչ քանակով առարկաների համար օգտագործվում են ծագումով կորեականները, իսկ մեծ քանակների/գումարների դեպքում՝ սինոկորեականները:
***
Անցնենք երկրորդ հարցին: Ինչպե՞ս օգտագործել “հաշվելի բառերը”:
Կա երկու տարբերակ.
1) գոյական + թվական + հաշվելի բառ
강 두개 [քան՛ թուգէ] 2 (հատ) գետ
남자 일곱 명 [նամջա իլգոմմյոն՛] 7 (հոգի) տղամարդ
개 세마리 [քէ սեմարի] 3 (հատ) շուն
(չենք մոռանում արտասանության մասին)
2) թվական + հաշվելի բառ + 의 [ե] մասնիկ + գոյական
두개의 강 [թուգէյե քան՛] 2 (հատ) գետ
일곱 명의 남자 [իլգոմմյոն՛յե նամջա] 7 (հոգի) տղամարդ
세마리의 개 [սեմարիյե քէ] 3 (հատ) շուն
Այս երկրորդ տարբերակը հիմնականում օգտագործվում է գրավոր խոսքում:
***
Օտարածին հաշվելի բառերը գրվում են կորեականացված տարբերակներով և հանդես են գալիս հիմնականում սինոկորեական թվականների հետ.
일 킬로(그램) [իլ քհիլլո(գըրէմ)] 1 կգ
오 센티(미터) [օ սենթհի(միթհո)] 5 սմ
이삽 리터 [իս(շ)իփ ր(լ)իթհո] 20 լ
***
Մի առանձնահատկություն նշեմ 번 [փոն] հաշվելի բառի հետ կապված: Կախված այդ բառի հետ օգտագործվում է ծագումով կորեական, թե սինոկորեական թվական՝ փոխվում է դրա իմաստը: Առաջին դեպքում այն կնշանակի “անգամ”, իսկ երկրորդում՝ “համար/թիվ”:
Այսպես.
한번 [հանբոն] մեկ անգամ
일번 [իլբոն] համար մեկ
(նման կանոն գործում է նաև 분 բառի հետ. կանցնենք հաջորդ դասին):
***
Այժմ լրացնենք մեր բառապաշարը մի շարք նոր գոյականներով, որոնք կարող եք գտնել նաև մեր բառարանում ^^
책 [չհեք] գիրք
공책 [քոն՛չհեք] տետր
볼팬 [փոլփհէն] գրիչ
연힐 [յոնհիլ] մատիտ
의자 [ըյջա] աթոռ
상 [սան՛] սեղան
방 [փան՛] սենյակ
집 [չիփ] տուն
개 [քէ] շուն
고양이 [քոյան՛ի] կատու
***
Կարող եք փորձել ինքներդ՝ օգտագործելով ենք ծագումով կորեական թվականները:
11 հատ տետր
36 հատ մատիտ
22 շիշ ջուր
3 հատ սենյակ
16 հատ տուն
9 հատ շուն
1 բաժակ թեյ
10 կին
***
Կշարունակենք հաջորդ դասով: Եթե լավ չեք հիշում ծագումով կորեական թվականները, ապա ճիշտ ժամանակն է կրկնելու նախորդ դասը:
Կորեերենի դասերը հեղինակային են: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
թվ.+գոյ(ե).+հաշ.բառ 11 հատ շիշ-յոլհանա քոն՛չհեք(ե) չարու,36 հատ մատիտ – սորընյոսոթ փոլփհէն(ե) չարու,22 հատ շիշ ջուր-սըմուլթուլ փյոն(ե) մուլ,3 հատ սենյակ-սեթ փան(ե) փան??,16 հատ տուն-յոլյոսոթ չիփ(ե) չհէ,9 հատ շուն-ահոն քէ(ե) մարի,10 (հատ)-յոլ նամջա(ե) մյոն՛փուն,1 բաժակ թեյ-հանա յուլիչհա(ե) չան:
գոյ+թ+հ.բ.-1 հատ շիշ-քոն՛չեք յոլ հանա քէ,3 հատ մատիտ-փոլփհէն սորըն՛յոսոթ չարու,22 հատ շիշ ջուր-թալ սըմուլթուլ փյոն,3 հատ սենյակ-փան սեթ փան?16 հատ տուն-չիփ յոլյոսոթ չհէք,9 հատ շուն-քէ հանա քէ?? 1 բածակ թեյ-յուլիչհա հանա չան,10 (հատ) յոջա յոլ մյոն՛փուն:
Հուսամ ճիշտ եմ գրել….
karox eq uxarkel ays tekst@ indz vor tem
tech copy chem karoxanum anel
tpem*
Շատ դժվար ա հասկանալը, կխնդրեյի կորեերենով գրել ^^
Առանց աղբյուրը նշելու օգտագործման բազմակի դեպքերի պատճառով, մեզ մոտ փակ է քոփի-ն: Նաև ուղարկել չեմ կարող: Արտագրեք:
1)공책 열한개
2)연힐셔른엿엇개
3)물스물두병
4)방셋개
Այսքանը Ճիշտ է?
11տետր – 공책 열한(ㅏ) 개/자루 2)열한 개의 공책
36մատիտ-연힐 서른여섯 개/자루 2)서른여섯 개의 연힐
22շիշ ջուր -물 ㅅ무두병 2)스무두 병 의 물
3սենյակ -방 세 개 2)세 개 의 방
16տուն- 집 열여섯 채 2)열여섯 채 의 집
9շուն-개 아홉 마리 2)아홉 마리 의 개
1բ.թեյ- 차 한 잔 2)한 잔 의 차
10կին- 여자 열 면/분/사람 2)열 분 의 여자
կստուգեք՞ )))