10 ծառայություններ, որոնք դուք կստանաք Սեուլում լիովին անվճար!

south-korea-travel

1.Անվճար հեռախոսազանգեր Սեուլում

Դուք միշտ կարող եք վարձով վերցնել հեռախոս, երբ ժամանել եք Ինչհոն օդանավակայան: Բայց եթե Ձեզ անհրաժեշտ է ընդամենը մի երկու զանգ՝ Կորեայում եղած ժամանակ կատարելու համար, ապա դուք դա կարող եք անել անվճար՝ Սեուլի մետրոների բազմաթիվ մեծ կայարաններում! Մետրո մուտք գործելիս դրված են հարթակներ, որոնք իրենցից ներկայացնում են հեռախոսային խցիկներ՝ իհարկե երեք կողմից ազատ , այն ամենը ինչ մնում է անել Ձեզ՝ դա խոսափողը վերցնելն ու համարը հավաքելն է: Նրա մոտ կա նաև սենսորային էկրան, որի վրա դուք կարող եք տեսնել քարտեզը և Ձեր գտնվելու վայրը, ինչպես նաև կան մի քանի տեղեկատուներ՝ եղանակի ու նման բաների համար:

10468102_615468051885820_3060157280815044758_n

2. Կորեերենի անվճար դասեր

Երբ դուք Կորեա եք ժամանել և ցանկանում եք կորեերեն սովորել, ապա բացի անվճար օնլայն դասընթացներից կան նաև դասընթացներ, որտեղ կամավորները և նույնիսկ պրոֆեսիոնալ կորեերենի մասնագետները անվճար դասեր են անց կացնում:

3. Անվճար կոնսերժային ծառայություն (հեռախոսով)

Կորեայի տուրիզմի կազմակերպությունը առաջարկում է հետաքրքիր ծառայություն, որի մասին պետք է իմանա Սեուլ գնացող յուրաքանչյուր ոք: Զանգահարում եք 1330 համարին և Ձեզ հետ կապի մեջ կմտնի օպերատոր, ով կասի, այն ամենն ինչ Ձեզ հարկավոր է: Դուք ծառայությունը կարող եք օգտագործել ռեստորանների վայր հարցնելու, ավտոբուսների գրաֆիկն իմանալու համար,ինչպես նաև կարող եք հարցնել, թե Կորեայում ինչ լավ թանգարաններ կարելի է այցելել, կամ էլ նույնիսկ այն մասին, թե որտեղից Ձեզ համար ներքնազգեստ գնեք: 1797488_615472641885361_8619578546855634002_nԱնկախ նրանից, թե ինչ է Ձեզ հարկավոր՝ զանգահարեք այս համարին և Ձեզ անպայման կօգնեն: Եթե նրանք չկարողանան միանգամից պատասխանել Ձեր հարցին, ապա սիրալիր կերպով կխնդրեն սպասել, մինչև որ գտնեն Ձեր ուզածը:

Տիպ 1: Չնայած սա տուրիստների համար է, բայց Կորեայի օտարերկրացի բնակիչները ևս կարող են օգտվել այս ծառայությունից:
Տիպ 2: Ծառայությունը գործում է ոչ միայն Սեուլում, այլև Կորեայի բոլոր քաղաքներում:

 4.Անվճար ավտոբուս Սեուլից դեպի Չոնջու

Սեուլը տուրիստների համար Կորեայում համար  1 քաղաքն է, բայց Կորեան ունի մի շարք մեծ վարչաշրջաններ, որոնք նույնպես արժանի են մեծ ուշադրության: Ահա թե ինչու այնտեղ գործում են նաև անվճար ավտոբուսներ:Դուք պետք է Ձեզ հետ ունենաք անձնագիր (ոչ թե արտասահմանցու գրանցման քարտ) ,ինչպես նաև նախօրոք 10 օր առաջ պետք է գրանցվել:

 10397178_615477388551553_7923454803863689102_o5. Պրոֆեսիոնալ գիդերի հետ անվճար էքսկուրսիա Սեուլում

Եթե Դուք արդեն Սեուլում եք, սակայն ժամանակ չեք ունեցել ցուցակ կազմել, թե ինչ վայրեր պետք է այցելեք, ապա Սեուլում կա ծառայություն, որն առաջարկում է ոտքով անվճար էքսկուրսիա՝ պրոֆեսիոնալ գիդի հետ, ով կծանոթացնի Ձեզ Սեուլի բոլոր տեսարժան վայրերի հետ: Նրանք կորեերենից բացի գիտեն անգլերեն, ճապոներեն, չինարեն:

Ահա այստեղ կարող եք մանրամասն ծանոթանալ այդ ծառայությանը՝
http://english.visitkorea.or.kr/enu/SI/SI_EN_3_4_14.jsp

 6.Հատուկ ուսանողների համար անվճար էքսկուրսիաներն Սեուլի տեսարժան վայրերում՝

Սեուլում կան մի շարք անվճար տուրիստական ծառայություններ, որոնք իրականացնում են կորեացի ուսանողները արտասահմանցի ուսանողների համար:10500427_615479351884690_4759196758152162203_n Որպես օրենք նրանք ցանկանում են Ձեզ ավելի մոտիկից ծանոթացնել իրենց մշակույթին, ավանդույթներին, ինչպես նաև ցանկանում են ընկերանալ Ձեզ հետ, որովհետև Դուք արտասահմանցի եք: Նրանք պրոֆեսիոնալ էքսկուրսավարներ չեն, սակայն դուք նրանց կարող եք վերաբերվել որպես ընկերոջ, ում հետ կարող եք ազատ չաչանակել և հարցնել ինչ ուզում եք: Դա իսկապես հետաքրքիր է: Ահա մի քանի սայտեր՝

http://www.meteoryouth.org/index.html
http://freetourseoul.com/
http://www.seoul-mate.com/xe/english_main

7. Դիմահարդարման անվճար նմուշներ Մյոն՛դոն՛ում

Եթե նույնիսկ չեք պատրաստվում ինչ-որ բան գնել Մյոն՛դոն՛ից, բայց մտել եք խանութ, ապա խանութի բարեհամբույր վաճառողուհիները Ձեզ կտան անվճար նմուշներ իրենց մոտ վաճառվող կոսմետիկայի ամեն տեսակի համար: Եթե դուք ոչինչ չգնեք, և եթե նույնիսկ վաճառողները հասկանան, որ միայն անվճար նմուշների համարեք գնացել, ապա միևնույն է՝ նրանք կտան Ձեզ դրանցից և ոչինչ չեն ասի, որովհետև նրանց մոտ դա սովորական երևույթ է!

10463906_615484315217527_3387470052180486813_n

Խորհուրդ՝ Եթե նույնիսկ Մյոն՛դոն՛ում չեք՝ կարող եք անվճար նմուշներ ստանալ գնումներից հետո: Դրանք Կորեայում տալիս են ամենուր, որտեղից որ գնում եք մաշկի խնամքի միջոցներ!

 8.Սուպերմարկետներում սննդի անվճար չափաբաժիններ համտեսման համար

Մարդիկ սիրում են անվճար սնունդ ստանալ: Կորեայի սուպերմարկետներում միշտ կարելի է հանդիպել կետերի, որտեղ մարդկանց առաջարկում են սննդի համտեսում կատարել: Կորեայում դուք անպայման հնարավորություն կունենաք փորձել կորեական համեղ պելմենի, չաթչէ, փուլգոգի, կալբի, հէմուլթան և էլի շատ բաներ, որոնք նրանք փորձում են վաճառել: Եթե նույնիսկ չեք պատրաստվում գնել՝ միևնույն է, կարող եք փորձել և գնալ առաջ:

9. Անվճար հագուստ և ապրանք տան համար

Երբ ճանապարհորդում եք՝ վերցնում եք միայն կարևոր իրերը և բնականաբար Ձեր կահույքը չեք կարող Ձeզ հետ տանել: 31EBD96B00000578-3479202-image-m-75_1457281707321Կորեայում գոյություն ունի Craigslist՝ հատուկ արտասահմանցիների համար: Կորեացիները իրենց համար նոր իրեր գնելիս իրենց հինը, որը կարելի է օգտագործել, երբեմն անվճար տալիս են այդ ծառայությանը: Դա այնքան էլ հաճախ չի լինում, այնպես որ դուք պետք է հաջողակ լինեք լավ բանի անդիպելու համար, բայց եթե դուք նոր եք եկել Կորեա, և հանկարծ այնպես է ստացվել, որ Ձեր գումարը չի բավականացնում կահույքով՝ ավելի կոնկրետ մահճակալով բնակարան վարձելու համար, կամ էլ գիշերը հանկարծ Ձեր մահճակալը ջարդվել է և դուք չեք ցանկանում գետնին քնել, ապա կարող եք դիմել այս ծառայությանը!

Ահա սայտը՝
http://seoul.craigslist.co.kr/search/zip?query=+

10. Սեուլում WI-FI-ն անվճար է

Չնայած ներկայումս մետրոյում WI -Fi -ը վճարովի է, բայց 2015-ից այն կդառնա անվճար: Եթե շատ անհրաժեշտ է ինտերնետը, ապա կարելի է գնալ սրճարան, սակայն ամենաքիչը գոնե 1 խմիչք պետք է պատվիրել: Սակայն երբեմն պատահում է, որ այդ անվճար Wi-Fi-ը սրճարանում կամ շատ դանդաղ է, կամ էլ չկա: Շատ թանգարաններում անվճար կապ կա:1analizator
Ահա մի քանի վայրերի , տաքսիների գաղտնաբառերը, գրեք ձեզ մոտ, միգուցե պետք գա !

Wifi Spot Password
KT SSID , KT_WLAN —1234567890 -| 123456789a | 1234567890c
HellowD (헬로우 디), Hellowireless, – 534f4b4354
Tbroadnet -123456789
Egg 택시 (taxi) – SHOW3382
KWI-B2200T, KWI-2200- SHOW3382 | password
myLGnet, myLG070- 123456789a | 987654321a | 1234567890 |
세븐일레븐 (7-Eleven) -2127393302
맥도날드 (McDonalds) -16005252 (McDonald’s delivery phone number)
스타벅스 (Starbucks) -Phone number of the starbucks you’re at (see receipt)
tobis -1234

 

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

One Reply to “10 ծառայություններ, որոնք դուք կստանաք Սեուլում լիովին անվճար!”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!